19 հունվարի 2013 - 17:34 AMT
Ֆաբիուս. Աֆրիկյան ուժերը Մալիում պետք է փոխարինեն ֆրանսիացի զինվորականներին

Աֆրիկյան ուժերը Մալիում պետք է փոխարինեն ֆրանսիացի զինվորականներին, ովքեր այդ երկրում հակաահաբեկչական օպերացիա են իրականացնում: Այս մասին շաբաթ օրը հայտարարել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Լորան ֆաբիուսը, փոխանցում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

«Ֆրանսիան ստիպված էր անմիջապես միջամտել իրավիճակին, հակառակ դեպքում Մալին արդեն գոյություն չէր ունենա: Սակայն բնական է, որ աֆրիկացիները պետք է փոխարինեն մեզ»,-հայտարարել է նա:

Նա ընդգծել է, որ աֆրիկացիները կարող են լոգիստիկ խնդիրների բախվել, սակայն «այդ խնդիրները կլուծվեն ամենակարճ ժամկետներում»: