19 հուլիսի 2005 - 09:39 AMT
ԱՄՆ ՑԱՆԿԱՆՈՒՄ ԵՆ ՏԵՍՆԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՋՈՂ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ
ԱՄՆ ցանկանում են տեսնել Հայաստանի հաջող զարգացումը, որը կարտացոլվի բուռն զարգացող ձեռնարկություննե
րով, օրենքի գերակայությամբ եւ ուժեղ ժողովրդավարական ինստիտուտներով: Այս մասին հայտարարել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Էվանսը, տեղեկացնում է «Մեդիամաքս» գործակալությունը: «ԱՄՆ Հայաստանի հետ համագործակցում են բազմաթիվ ուղղություններով, եւ չէի դասավորի դրանք որեւէ հստակ հերթականությամբ, քանի որ անմիջական առաջնահերթությունները կարող են փոփոխվել շաբաթից շաբաթ»: Դեսպանի խոսքերով` եթե պաշտպանության եւ անվտանգության ոլորտում հայ-ամերիկյան համագործակցության հարցերն ավելի նկատելի են թվում, ապա միայն այն պատճառով, որ դա է պահանջում ահաբեկչության դեմ համընդհանուր պատերազմը: