«Իզվեստիա» թերթը ներկայացրել է 2014. Սոչիի Օլիմպիադայի տոմսերի արժեքը: Պաշտոնապես համաձայնեցված տարբերակը կներկայացվի այսօր: Սոչիի Օլիմպիադայի ամենաթանկ տոմսերը կարժենան 40 հազար, ամենաէժանները՝ հազար ռուբլի:
Բյուջետային տոմսերն արժեն 1,5 հազար ռուբլի, իսկ վազքուղուն ամենամոտ գտնվող տեղերի տոմսերը՝ 5,5 հազար ռուբլի:
Գեղասահքի սիրահարները տոմսերի համար պետք է վճարեն 1,5-23 հազար ռուբլի:
Տոմսերի պաշտոնական վաճառքը կսկսվի փետրվարին: