21 հունվարի 2013 - 11:39 AMT
Պայթյուն Վանաձորի քիմիական գործարանում. Կա զոհ

Քիչ առաջ Վանաձոր քաղաքի քիմիական գործարանում, դեռևս անհայտ պայմաններում, պայթյուն է հնչել, ինչի հետևանքով մեկ մարդ մահացել է: PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ԱԻՆ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Նիկոլայ Գրիգորյանը հաստատեց տեղեկաությունը:

Այս պահին Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Լոռու մարզի փրկարար վարչության Վանաձորի հրշեջ-փրկարարական խումբը Վանաձորի ոստիկանության և շտապօգնության աշխատակիցների հետ ժամանում են դեպքի վայր: