22 հունվարի 2013 - 09:56 AMT
Ճապոնիան մտադիր է ուղեծիր դուրս բերել վեց հետախուզական արբանյակներ

Ճապոնիայի կառավարությունը որոշում է ընդունել գալիք հինգ տարիների ընթացքում ուղեծիր դուրս բերել հետախուզական արբանյակներից կազմված խումբ, որոնք թույլ կտան անհրաժեշտության դեպքում լուսանկարներ և այլ տեղեկատվություն ստանալ մոլորակի մակերևույթի ցանկացած կետի մասին: Առաջին նման սարքն ուղեծիր դուրս կբերվի արդեն ամսվա վերջին, հաղորդել է «Սանկեյ» թերթը:

Ներկա պահին Տոկիոն արդեն չորս հետախուզական արբանյակներ ունի, որոնք առավելապես հետևում են ԿԺԴՀ-ին: Սակայն Ճապոնիայի կառավարությունը կարծում է, որ տիեզերական հետապնդման հնարավորությունները բավարար չեն: Մասնավորապես, նա ստիպված է այս ոլորտում զգալիորեն հենվել ԱՄՆ վրա: