22 հունվարի 2013 - 09:43 AMT
Նիդերլանդների ֆինանսների նախարարը հաստատվել է Եվրախմբի նոր ղեկավարի պաշտոնում

Նիդերլանդների ֆինանսների նախարար Յերուն Դեյսելբլումը հաստատվել է Եվրախմբի նոր ղեկավարի պաշտոնում, հաղորդում է Reuters-ը:

Դեյսելբլումն այդ պաշտոնում փոխարինել է Լյուքսեմբուրգի ֆինանսների նախարար Ժան Կլոդ Յունկերին, ով նախկինում բազմիցս հայտարարել է 2013-ի սկզբին կազմակերպության ղեկավարի պաշտոնը լքելու մտադրության մասին: Եվրախումբը եվրագոտու երկրների ֆինանսների նախարարների միավորումն է: