Բրիտանացի արքայազն Հարին ավարտել է Աֆղանստանում ծառայությունը և շուտով կվերադառնա հայրենիք: Այդ մասին հաղորդում են անգլիական ԶԼՄ-ները` մեջբերելով ՊՆ հայտարարությունը:
Նա Աֆղանստանում չեզոքացրել է «Թալիբան» շարժման դաշտային հրամանատարներից մեկին` նրա վրա արձակելով Hellfire «օդ-երկիր» կարգի հրթիռ «Ապաչ» հարվածային ուղղաթիռից: Հարցազրույցներից մեկում արքայազնն ասել է, որ Աֆղանստանում նա հաճախ ստիպված է եղել սպանել, սակայն ոչ մի մանրամասներ չի հաղորդել:
Հարին նշել է, որ ներկա պահին չգիտի, թե երբ հրաժարական կտա զինվորական ծառայությունից, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: