22 հունվարի 2013 - 10:22 AMT
Մոսկվայի «Դինամոն» հաղթանակ է տարել «Մալագա Բ»-ի նկատմամբ

Մոսկվայի «Դինամոն» Իսպանիայում ընկերական խաղում 1:0 հաշվով հաղթանակ է տարել «Մալագա Բ»-ի նկատմամբ

«Դինամոյի» գլխավոր մարզիչ Դան Պետրեսկուն ասել է, որ նրա թիմը լավ խաղ է անցկացրել:

«Հինգ շաբաթվա արձակուրդից և միայն մեկ շաբաթվա մարզումներից հետո մենք բավական լավ խաղ ենք անցկացրել: Ես բոլորին հավասար ժամանակ եմ տվել դաշտում, այդ թվում դուբլից հինգ տղաների, որոնց վերցրել ենք հավաքի»,- Պետրեսկուի խոսքերը հաղորդում է «Դինամոյի» պաշտոնական կայքը:

Նա նաև հավելել է, որ գոհ է արդյունքից, ինչպես նաև այն հանգամանքից, որ իրենց դարպասը չեն գրավել. «Սիրում եմ «զրոյով» հաղթել»: