22 հունվարի 2013 - 11:49 AMT
Արման Մելիքյանը կարող է հրաժարվել ընտրապայքարից

ՀՀ նախագահի թեկնածու Արման Մելիքյանը կարող է հրաժարվել ընտրապայքարից: Ընտրությունների իրավաչափությունը չապահովվելու դեպքում, թեկնածուն երկու սցենար ունի: Նա և իր թիմը կարող են հայտարարել, որ չեն ճանաչում ընտրությունների օրիանականությունը և լքել ասպարեզը:

«Իմ անունը որպես թեկնածու չի ներառվի քվեաթերթիկում, բայց ընտրությունները կշարունակվեն: Մենք այլ տարբերակ էլ ունենք, ընտրությունների նախօրեին կհայտարարենք, որ ընտրությունները իրավաչափ չեն՝ անկախ նրանից, որ իմ անունը կլինի ցուցակներում և անկախ արդյունքներից»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց նախագահի թեկնածուն:

Արման Մելիքյանը հայտարարեց, որ դա մարտահրավեր չէ որևէ մեկին և ինքը որևէ մեկին մրոտելու ցանկություն չունի: