Հունվարի 22-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 5,800,000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք` 405.45 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 405.25 դրամ:
Միաժամանակ, հունվարի 22-ին 1 դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է 406,39 դրամ` հունվարի 21-ի համեմատ կրճատվելով 0,45 կետով: 1 եվրոյի փոխարժեքը կազմել է 541,51դրամ` կրճատվելով 0,32 կետով, 1 ռուսական ռուբլու փոխարժեքը ավելացել է 0,02 կետով` մինչև 13,45 դրամ: Այս մասին հաղորդում է Հայաստանի Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը: