Ամերիկյան ռազմա-տրանսպորտային օդանավերը Մալիի մայրաքաղաք Բամակո են տեղափոխում ֆրանսիական զորքերը, հաղորդում է Reuters-ը:
Ամերիկյան բանակի աֆրիկյան հրամանատարության ներկայացուցիչ Բենջամին Բենսոնը հայտարարել է, որ բացի լոգիստիկ աջակցությունից, Փարիզը Վաշինգտոնից բազմաթիվ հետախուզական տեղեկություններ է ստանում տարածաշրջանում տիրող իրվաիճակի մասին:
Ֆրանսիան արդեն մեկ շաբաթից ավել է մասնակցում է Մալիում ընթացող քաղաքացիական պատերազմին՝ աջակցելով կառավարական ուժերին: