22 հունվարի 2013 - 20:47 AMT
Չիլիի մայրաքաղաքն առանց խմելու ջրի է մնացել

Չիլիի մայրաքաղաք Սանտյագոյի գրեթե կեսը՝ ավելի քան 2 մլն մարդ, առանց խմելու ջրի է մնացել: Պատճառը գետի աղտոտումն է, որը քաղաքի ջրի հիմնական աղբյուրն է:

Աղտոտումը Անդերում ցեխի հոսքի և սահանքների արդյունք է:

Ջրի պակասի պատճառով քաղաքում փակ են բոլոր բարերը և ռեստորանները, հաղորդում է BBC-ն: