Անկարայում մտադիր են կարգավորել քուրդ-ապստամբների հետ հակամարտությունը՝ միևնույն ժամանակ խոչընդոտներ չստեղծելով նրանց համար, ովքեր կորոշենն հեռանալ Թուրքիայից, երեքշաբթի օրը հայտարարել է երկրի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, փոխանցում է «Ինտերֆաքսը»:
«Եթե չեք ցանկանում ապրել այս երկրում, ապա կարողեք հեռանալ ցանկացած այլ երկիր: Մենք դա երաշխավորում ենք»,- քուրդ ապստամբներին է դիմել վարչապետը՝ հերթական անգամ կոչ անելով վայր դնել զենքը:
Նախորդ շաբաթ թուրք վարչապետը հայտարարել էր, որ թուրքական բանակը կշարունակի պայքարել քուրդ ապստամբների դեմ այնքան ժամանակ, քանի դեռ նրանք վայր չեն դրել զենքը: