Նավթի համաշխարհային գները նվազում են չորեքշաբթի օրը ԱՄՆ Ռիելթորների ազգային ասոցիացիայի բացասական վիճակագրության, ինչպես երկրի պետական պարտքի վերին շեմի բարձրացման առիթով անորոշության ֆոնին, վկայում են սակարկությունների տվյալները:
Brent Crude Oil տեսակի մարտյան ֆյուչերսների արժեքը նվազել է 0.23 դոլարով կամ 0.21 տոկոսով` մինչև մեկ բարելի համար 112.19 դոլար: WTI տեսակի թեթև նավթի փետրվարյան ֆյուչերսների արժեքը կրճատվել է 0.12 դոլարով կամ 0.12 տոկոսով` մինչև մեկ բարելի համար 95.96 դոլար:
Նավթի գնի նվազումը կապված է նաև մեծածախ պահեստներում հումքի պաշարների դինամիկայի վերաբերյալ կանխատեսումների հետ: