22 հուլիսի 2005 - 07:53 AMT
ԷՐԴՈՂԱՆ. ՄՈՍԿՎԱՅԻ ԵՎ ԱՆԿԱՐԱՅԻ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐԸ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԽՆԴՐԻՆ ՀԱՄԸՆԿՆՈՒՄ ԵՆ
Թուրքիայի եւ Ռուսաստանի մոտեցումները Լեռնային Ղարաբաղի խնդրին եւ Կիպրոսի հակամարտությանը համընկնում են: Նման հայտարարությամբ նախօրեին Անկարայում հանդես է եկել վարչապետ Ռեջեփ Թաիփ Էրդողանը` մեկնաբանելով վերջերս Ռուսաստան կատարած իր այցի արդյունքները: Թուրքական կառավարության ղեկավարը նշել է, որ «Անկարայի եւ Մոսկվայի մոտեցումների նմանությունը այնպիսի հարցերի վերաբերյալ, ինչպիսիք են Հյուսիսային Կպիրոսի մեկուսացման շուտափույթ վերացումը, ինչպես նաեւ տարածաշրջանային կայունությանն ու անվտանգությանը սպառնացող հակամարտությունների, այդ թվում նաեւ ղարաբաղյան խնդրի չկարգավորված լինելը, կարեւոր նշանակություն ունի»: Ռ.Էրդողանը նշել է նաեւ, որ բանակցությունները Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ թույլ են տալիս զարգացնել ռուս-թուրքական հարաբերությունները, բարձրացնելով դրանք բազմակողմ համագործակցության մակարդակի, հաղորդում է Բաքվի «525» թերթը: