23 հունվարի 2013 - 10:23 AMT
Լևոն Արոնյանը Վեյկ ան Զեեի 9-րդ տուրում միավորները կիսել է Էրվին Լ’Ամիի հետ

Հոլանդական Վեյկ ան Զեեում կայացել է Tata Steel ավանդական շախմատային փառատոնի 9-րդ տուրը: Հունվարի 21-ին շախմատիստները հանգստացել են: Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը սև խաղաքարերով կիսել է միավորները Էրվին Լ’Ամիի հետ (Հոլանդիա): Արոնյանը հավաքել է 5,5 միավոր և շարունակում է զբաղեցնել 3-րդ տեղը:

Մրցաշարի առաջատարը 7 միավորներով Մագնուս Կառլսենն (Նորվեգիա) է, իսկ աշխարհի չեմպիոն Վիշվանաթան Անանդը (Հնդկաստան) 6 միավորով 2-րդ տեղում է:

10-րդ տուրում հայ շախմատիստի մրցակիցը կլինի Վան Հաոն (Չինաստան), ով 4 միավորով 10-րդ տեղում է: