Հայ գրոսմայստեր Սերգեյ Մովսիսյանը Վեյկ ան Զեեի փառատոնի B մրցաշարում բարձրացել է առաջին տեղը:
9-րդ տուրում Մովսիսյանը սև խաղաքարերով հաղթանակ է տարել Մաքսիմ Տուրովի նկատմամբ (Ռուսաստան):
Շախմատիստը հավաքել է 6,5 միավոր և միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Նա իր մոտակա մրցակիցներից առաջ է 0.5 միավորով:
10-րդ տուրում Մովսիսյանի մրցակիցը կլինի Դանիլ Դուդովը (Ռուսաստան):
C մրցաշարում Գրիգոր-Սևակ Մխիթարյանը (Բրազիլիա) 9 հնարավորից ունի 5 միավոր և զբաղեցնում է 5-րդ տեղը: