Բանակի օրվա առթիվ կազմակերպվող տոնական միջոցառումներին մասնակցելու նպատակով մինչև հունվարի 28-ը Հայաստան են ժամանելու սփյուռքահայ գեներալներ ու ծովակալներ: Տեղեկությունը PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց Սփյուռքի փոխնախարար Դավիթ Կարապետյանը:
«Նախաձեռնությունը Պաշտպանության նախարարությանն է, որն էլ ավելի մանրամասն տեղեկություն կտարածի վաղը»,- նշեց Դավիթ Կարապետյանը: