2010թ. ի վեր եվրոպական ֆուտբոլային միությունը ամեն տարի տոնակատարություններ է կազմակերպում, հանձնվում են մրցանակներ ՈւԵՖԱ մասսայական և մանկապատանեկան ֆուտբոլի լավագույն նախագծերին ու ակումբներին:
ՈւԵՖԱ Մասսայական ֆուտբոլի չորրորդ օրը կնշվի մայիսի 22-ին: Համաեվրոպական տոնակատարությունները կանցնեն Լոնդոնում Չեմպիոնների փառատոնի շրջանակներում ՈւԵՖԱ Չեմպիոնների լիգայի տղամարդկանց վճռորոշ խաղից երեք օր առաջ «Ուեմբլի» մարզադաշտում և կանանց Չեմպիոնների լիգայի եզրափակչից առաջ: