Ադրբեջանի Գաբալայի ՌԼԿ փակման աշխատանքները կշարունակվեն մի քանի ամիս, 2012թ. արդյունքներին նվիրված մամլո ասուլիսում հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը: «Այժմ միջոցառումներ են իրականացվում այդ կայանի փակման ուղղությամբ, որոնք կտևեն մի քանի ամիս: Ադրբեջանցի մեր գործընկերները իրազեկված են այդ մասին»,-ասել է նա:
Ըստ նախարարի, Մոսկվան պատրաստ էր պայմանավորվել Գաբալայի ՌԼԿ հարցում, սակայն «մեր ադրբեջանցի բարեկամները որոշեցին չզիջել գնի առումով և այնպիսի գին պահանջեցին, որը Ռուսաստանը չափազանց համարեց»:
«Այդ հարցը վերջնականապես փակված է»,-հավելել է Լավրովը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: