23 հունվարի 2013 - 13:42 AMT
Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականն այս տարի կմասկանցի երկու առաջնության

Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ Արշակ Պետրոսյանը PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ թիմը միասին կհավաքվի ամռանը:

«Մենք այս տարի ունենք Եվրոպայի և աշխարհի թիմային առաջնություններ: Հիմնական հավաքը կանենք հենց այս մրցաշարերից առաջ: Իսկ մինչ այդ մեր բոլոր անդամներն էլ մասնակցելու են կարևոր մրցաշարերի, ու բոլորն էլ, կարծում եմ, կլինեն լավ վիճակում»,- ասաց Պետրոսյանը:

Եվրոպայի թիմային առաջնությունը կկայանա նոյեմբերի 7-18 Վարշավայում, իսկ աշխարհի առաջնությունը` դեկտեմբերի 1-11 Անթալիայում:

Աշխարհի լավագույն մարզիչն ավելացրերց, որ առաջնությունների միջև ինտերվալը փոքր է, սակայն կկարողանան վերականգնվել և ցույց տալ որքան հնարավոր է լավ արդյունքներ:

«Նշեմ, որ թիմային առաջնությունները շատ ավելի դժվար են, քան անհատականները: Սակայն ինչքան մենք ենք հոգնած լինելու, այնքան էլ մրցակիցները: Կարծում եմ, որ երկու շաբաթը բավական է վերականգնվելու համար»,- նշեց Պետրոսյանը: