Թուրքիայի վարչապետ, 2014-ին նախագահ դառնալ պատրաստվող Էրդողանի քաղցկեղի լուրը չի հերքվել, բայց օրինակներ կան, երբ այդ հիվանդությամբ մարդիկ բավական երկար են ապրում: Այսօր ասուլիսի ժամանակ նշեց թուրքագետ Արտակ Շաքարյանն ու ավելացրեց.«Էրդողանի գործողություններից կարող ենք դատել, որ նա մինչև 2023 թվականն ապրելու հույս ունի»:Թուրքագետի խոսքով` 2002 թվականից սկսած Թուրքիան ուժեղ է Էրդողանով: Նա խարիզմատիկ քաղաքական գործիչ է, նաև տոտալիտար և ինչպես բնորոշ է նման մտածելակեր ունեցող ղեկավարին` իրեն փոխարինող չի պատրաստել:
«Եթե, օրինակ, մահափորձի պատճառով կամ քաղցկեղից մահանա, ոչ մեկը չկա, ով կվերցնի ընկած դրոշն ու կշարունակի նրա գործը: Այս առումով Թուրքիան ինչքան ուժեղ է, նույնքան էլ` հիմքերը խարխուլ են», - ասաց Արտակ Շաքարյանը: