Չորեքշաբթի օրը մահապարտ ահաբեկիչը հարձակվել է աֆղանական ազգային ոստիկանության շարասյան վրա` երկրի արևմուտքում տեղակայված Հերատ նահանգում, հաղորդել է տեղի Khaama Press ինտերնետ-պարբերականը:
Ականավորված մոտոցիկլետով ահաբեկիչը բախվել է ոստիկանական զրահամեքենաներից մեկին: Ըստ նախնական տվյալների, մահացել է ՆԳՆ մեկ աշխատակից, ևս իննը վիրավորվել են: Վիրավորներից երկուսը ծայրահեղ ծանր վիճակում են: Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին: