Իրաքի հյուսիս-արևելքում տեղակյված շիական մզկիթում չորեքշաբթի օրը տեղի ունեցած ահաբեկչության զոհերի թիվը հասել է 42-ի, ևս 75 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը` հղելով տեղի օրինապահ մարմինների աշխատակիցներին:
Մահապարտ-ահաբեկիչը գործի է դրել պայթուցիկ սարքը` Թուզ-Հարթում քաղաքի շիական մզկիթում ընթացող թաղման արարողության ժամանակ:
Ահաբեկչության համար պատասխանատվությունն իր վրա չի վերցրել տարածաշրջանում գործող զինված խմբավորումներից և ոչ մեկը: