23 հուլիսի 2005 - 08:15 AMT
ՀԱՅԱՍՏԱՆՆ ՈՒ ՈՒԿՐԱԻՆԱՆ ՄՏԱԴԻՐ ԵՆ ԱԿՏԻՎԱՑՆԵԼ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
Ուկրաինայում Հայաստանի դեսպան Արմեն Խաչտրյանը այցելել է Ուկրաինայի Զակարպատյան մարզ, ուր հանդիպել է մարզի նահանգապետ Վ. Բալոգայի հետ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկվել են զբոսաշրջությանը, առեւտրատնտեսական կապերի զարգացմանը, տնտեսական ոլորտում այլ փոխադարձ հետաքրքրություններին վերաբերող հարցեր: Երկուստեք կարեւոր է համարվել Հայաստանի եւ Ուկրաինայի մարզերի միջեւ ուղիղ կապերի հաստատման միջոցով համագործակցության ակտիվացումը, ինչը հնարավորություն կընձեռի իրացնել երկկողմ հարաբերություններում առկա ներուժը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել Հայաստանի մարզերից մեկի հետ համագործակցության մասին համապատասխան համաձայնագիր կնքելու վերաբերյալ: Տեղի հայ համայնքի ներկայացուցչների հետ հանդիպման ժամանակ քննարկվել են հայ-ուկրաինական տնտեսական համագործակցության զարգացմանը, Ուկրաինայում բնակվող հայերի խնդիրներին վերաբերող հարցեր: