Դամասկոսի կենտրոնում մահափորձ է կատարվել էներգետիկայի փոխնախարար Աբդեմ Հալիմ Քասեմի դեմ: Ինչպես հայտնում են տեղի ԶԼՄ-ները, պայթուցիկը ավտոմեքենայում էր տեղադրվել: Պաշտոնյան չի տուժել, վնասվել է մեքենան:
Սիրիական զորքերը հետապնդում են ծայրահեղական զինյալներին Դամասկոսի արվարձաններում:
Երկօրյա դադարից հետո վերսկսվել են բախումները Յարմուկ փախստականների ճամբարում:
Հալեպում ռազմական գործողություններն ընթանում են նաև քաղաքի հին թաղամասերում՝ Շեյխ Սաիդում և Շահհադինում: Տուժածների մասին տեղեկություններ չկան: