15 փետրվարի 2003 - 21:31 AMT
ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԿՈՒԺԵՂԱՑՆԻ ՄԱՔՍԱՅԻՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԻՐ ՀԱՐԱՎԱՅԻՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ
Ռուսաստանի Պետական մաքսային կոմիտեն (ՊՄԿ) որոշում է ընդունել երկրի հարավային սահմաններում մաքսային վերահսկողությունը ուժեղացնելու մասին: ՌԴ մաքսատան փոխնախագահ Յուրի Ազարովի խոսքերով, ինչպես հաղորդում է «RBC»-ն, դա բացատրվում է տարածաշրջանի բարդ օպերատիվ իրավիճակով: Մաքսային ղեկավարության կարծիքով, Ռուսաստանի հարավային սահմանները մինչ այժմ չափազանց բաց էին: Մաքսային վերահսկողությունը ուժեղացնելու նպատակով ՊՄԿ-ն մտադիր է բացել ժամանակակից անցակետերի ցանց: Մասնավորապես, կբացվի Դաղստանի մաքսատան նոր կետը` Ադրբեջանի հետ սահմանի վրա: