Ֆուտբոլի պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիան հրապարակել է 21-րդ դարի աշխարհի ուժեղագույն առաջնությունների վարկանիշը:
Թոփ-130 լիգաների առաջին տեղում է Պրեմիեր լիգան: Անգլիական առաջնությունը հավաքել է 13.627 միավոր: IFFHS-ի վարկանիշում երկրորդ տեղը զբաղեցնում է իսպանական Լա լիգան, լավագույն եռյակը եզրափակում է իտալական Ա սերիան:
Լավագույն տասնյակում են նաև Բրազիլիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Արգենտինայի, Հոլանդիայի, Պորտուգալիայի և Մեքսիկայի առաջնությունները: