Հունվարի 27-30-ը կայանալու է Հայաստանի նետաձգության ֆեդերացիայի առաջնությունը, իսկ փետրվարի 1-4-ը` նետաձգության ձմեռային առաջնությունը: Այն անցկացվելու է Էջմիածնի համար մեկ մարզադպրոցի փակ դահլիճում:
Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում նշել է Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Բորիս Վասիլյանը, այս մրցաշարերից հետո ընտրելու է հավաքականի կազմը, որը փետրվարի 26-ից մինչև մարտի 2-ը Լեհաստանում մասնակցելու է բոլոր տարիքային խմբերի Եվրոպայի ձմեռային առաջնությանը:
«Եվրոպայի առաջնությանը հանդես կգան 3 մարզիկներ: Հիմա բոլորը շարունակում են ակտիվորել մարզվել և պատրաստվել Հայաստանի առաջնությանը, քանի որ այնտեղ ցույց տված արդյունքները շատ կարևոր են»,- ասել է նա: Հայաստանի գարնանային առաջնությունը կկայանա մարտին: