Դավոսում Համաշխարհային տնտեսական համաժողովի հակառակորդները պատասխանատվություն են ստանձնել Ցյուրիխում պայթյունների համար, հայտնել է «Ռոյթերս» գործակալությունը:
Առաջին պայթյունը որոտացել է բանկի մոտ հինգշաբթի առավոտյան, ոչ ոք չի տուժել: Նույն օրը պայթյուն է որոտացել Glencore International AG գլխավոր տնօրեն Իվան Գլասենբերգի արվարձանային նստավայրի մոտ:
Ուրբաթ օրը անանուն մի կազմակերպություն նամակ է զետեղել ինտերնետում՝ պատասխանատվություն ստանձնելով պայթյունների համար: Այնտեղ ասվում է, որ պայթյուններն ուղղված են Համաշխարհային տնտեսական համաժողովի դեմ: