26 հուլիսի 2005 - 10:33 AMT
ՄԱԿ-Ի ԵՐԵՎԱՆՅԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿԸ ԿՆԵՐԿԱՅԱՑՆԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԱԶԳԱՅԻՆ ՏԱՐԵԿԱՆ ԶԵԿՈՒՅՑԸ
Հուլիսի 29-ին ՄԱԿ-ի երեւանյան գրասենյակը կներկայացնի 2005 թվականի Հայաստանի վերաբերյալ ազգային տարեկան զեկույցը` «Հազարամյակի զարգացման նպատակները» ծրագրերի շրջանակներում: Զեկույցի շնորհանդեսի ընթացքում նախատեսված է շահագրգիռ կողմերի քննարկումը, որին հրավիրված են Հայաստանի կառավարության, ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչներ եւ գործարարներ: Հազարամյակի զարգացման նպատակները որոշվել են միջազգային հանրության կողմից 2000 թվականին Հազարամյակի վեհաժողովում, որին մասնակցել են աշխարհի 190 երկրների ղեկավարներ: Մինչեւ 2015 թվական հազարամյակի նպատակներն են աղքատության եւ քաղցի վերացումը, պարտադիր միջնակարգ կրթության կիրառումը, սեռերի իրավահավասարությունը եւ կանանց իրավունքների ընդլայնումը, երեխաների շրջանում մահացության կրճատումը, կանանց առողջության հարցերը, ԴԻԱՀ-ի եւ մալարիայի դեմ պայքարը, շրջապատող միջավայրի պահպանումը, զարգացման նպատակով գլոբալ համագործակցություն: ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը (UNDP) 2002 թվականի հոկտեմբերի 18-ին սկսել է «Հազարամյակի զարգացման նպատակների» հաշվետվության պաատրաստման գործընթացը Հայաստանում, տեղեկացնում է «Նովոստի» ռուսաստանյան լրատվական գործակալությունը: