Բրիտանացիների 60 տոկոսը գտնում է, որ արքայազն Ուիլյամը պետք է ի կատար ածի իր երազանքն ու ծառայի Աֆղանստանում: Այդ մասին է վկայում բրիտանական YouGov ընկերության հարցումը: 28 տոկոսը դեմ է արտահայտվել այդ գաղափարին, 12 տոկոսը՝ չի կարողացել կողմնորոշվել, հայտնում է «Ինտերֆաքսը»:
Քեմբրիջի դուքսը, որը պատրաստվում է հայրանալ այս ամռանը, բազմիցս է Աֆղանստան մեկնելու ցանկություն հայտնել: Ուիլյամն արդեն իսկ ծառայել է որպես երկրորդ օդաչու և մասնակցել է փրկարարական գործողություններին, սակայն երբեք չի աշխատել թեժ կետերում:
Հարցումը որոշվել է անցկացնել արքայազն Հարրիի հարցազրույցից հետո, որտեղ նա ենթադրել է, թե հավանաբար Ուիլյամը «մի քիչ նախանձում է նրան» այդ հարցում: