Մալիում Ֆրանսիայի ռազմական ներխուժումը չի հանգեցրել հարևան պետություններում փախստականների թվի ավելացմանը: Այս մասին այսօր հայտարարել է հումանիտար օգնության հարցերով եվրոկոմիսար Կրիստալինա Գեորգիևան` վերադառնալով Բամակոյից, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:
«Ռազմական գործողությունների պատճառով իրենց տները լքել են 6-8 հազար բնակիչներ, դա այնքան էլ մեծ թիվ չէ, եթե համեմատենք նախքան Ֆրանսիայի միջամտության ցուցանիշների հետ»,-ընդգծել է Գեորգիևան:
Այս շաբաթ ԵՄ-ն 20 մլն եվրո է տրամադրել Մալիի բնակիչներին` որպես լրացուցիչ օգնություն: