27 հուլիսի 2005 - 07:25 AMT
ԹՈՒՐՔԻԱՆ ԿԲԱՑԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՍԱՀՄԱՆԸ, ՔԱՆԻ ՈՐ ԵՄ-ԻՆ ԱՆԴԱՄԱԿՑԵԼՈՒ ՆՐԱ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆԸ ՄԵԾ Է
«Վաղ թե ուշ Թուրքիան պարտավոր կլինի բացել հայ-թուրքական սահմանը, եւ դրանից նա ավելի շատ կշահի, քան Հայաստանը»,-հայտարարել է Հայաստանի փոխխոսնակ Վահան Հավհաննիսյանը հայկական երիտասարդական կազմակերպությունների երրորդ համահայկական հավաքի մասնակիցների հետ հանդիպման ժամանակ: Ըստ Հավհաննիսյանի, Թուրքիան անպայման կբացի սահամնը,. քանի որ ԵՄ-ին անդամակցելու այդ երկրի ցանկությունը մեծ է: «Իր հերթին, Հայաստանը պետք է հասնի նրան, որ ԵՄ-ին անդամակցելու ճանապարհին Թուրքիայի առջեւ անպայման դրվի սահմանի բացման հարցը»,-նշել է փոխխոսնակը: Նա նաեւ նշել է, որ հաղորդակցությունները պետք է բացի այն երկիրը, որը փակել է: «Հայաստանը ոչինչ չունի զիջելու սահմանի ապաշրջափակման դիմաց: Մենք չենք կարող գնալ Թուրքիայի պահանջների կատարմանը, մասնավորապես, դուրս բերել ԶՈՒ Լեռնային Ղարաբաղից եւ հրաժարվել Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված ջանքերից: Ղարաբաղի հայկական ուժերը դա հայկական բնակչությունն է: Իսկ ցեղասպանության ճանաչման գործընթացը իրականացվում է նաեւ առանց Հայաստանի մասնակցության: Օրինակ, վերջերս Վենեսուելայի կողմից Ցեղասպանության ճանաչման գործում հայկական կողմի դերը նվազագույն է եղել»,-հայտարարել է Վահան Հովհաննիսյանը, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը: