27 հուլիսի 2005 - 07:54 AMT
ՀԱՅԱՍՏԱՆ Է ԺԱՄԱՆԵԼ ՄԱԳԱՏԷ-Ի ՂԵԿԱՎԱՐԸ
Հայաստան է ժամանել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) ղեկավար Մուհամեդ Էլ Բարադեյը: Այդ մասին տեղեկատվությունը հաստատել են Հայաստանի ԱԳՆ մամլո ծառայությունում: Այցի շրջանակներում ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը հանդիպումներ կունենա Հայաստանի նախագահի, վարչապետի, ԱԳ եւ էներգետիկայի նախարարների հետ, ինչպես նաեւ կայցելի Հայկական ԱԷԿ, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը: