27 հուլիսի 2005 - 08:17 AMT
«ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑԻ» ԴԵՄ ՊԱՅՔԱՐՈՒՄ ԷՐԴՈՂԱՆԸ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ Է ԽՆԴՐԵԼ ԱԶԳՈՒԹՅԱՄԲ ԹՈՒՐՔ ԵՎՐՈՊԱՑԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻՑ
Ազգությամբ թուրք եվրոպացի խորհրդարանականների հետ Անկարայում տեղի ունեցած հանդիպման ժամանակ Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թաիփ Էրդողանը աջակցություն է խնդրել նրանցից` Եվրոպայի ազգային խորհրդարաններում Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ գործունեություն ծավավելու համար: Էրդողանը դիմել է Գերմանիայի, Հոլանդիայի, Շվեդիայի, Դանիայի եւ Բելգիայի խորհրդարանների թուրք պատգամավորներին, որպեսզի վերջիններս հակաքարոզչություն վարեն Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված սփյուռքահայերի գործունեության դեմ: Եվրոպացի թուրք պատգամավորները պատասխանել են, որ Եվրոպայում խիստ տարածված են Հայոց ցեղասպանության հարցում «նախատրամադրվածությունները», եւ որ Թուրքիան պետք է ակտիվ լոբբիստական աշխատանքներ իրագործի` դրա դեմ, հաղորդում է «Երկիր» թերթը: