27 հուլիսի 2005 - 09:12 AMT
ՀԱՅ-ԻՐԱՆԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ՄՈՏ ԸՆԴՀԱՐՈՒՄ Է ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ԹՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՔՐԴԵՐԻ ՄԻՋԵՎ
Երկու թուրք զինծառայող է զոհվել Արեւելյան Թուրքիայում` հայ-իրանական սահմանի մոտ քուրդ ապստամբների հետ ընդհարման արդյունքում: Թուրքերի եւ քրդերի բախումների հետեւանքով մայիս ամսից մինչ այժմ զոհվել է 33 թուրք եւ 44 քուրդ: Որոշ տվյալներով, վերջին ընդհարման ժամանակ զոհվել են նաեւ երկու քուրդ ապստամբներ, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը: