15 փետրվարի 2003 - 21:29 AMT
ՍԵՆԱՏՈՐ ԹԱԴԵՈՒՍ ՄԱՔՔՈԹԵՐԸ ՄԻԱՑԵԼ Է ԱՄՆ ԿՈՆԳՐԵՍԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԽՄԲԻՆ
Ամերիկայի հայերին հուզող հարցերի լուծմանը նպաստելու համար, Միչիգան նահանգի սենատոր Թադեուս Մաքքոթերը միացել է ԱՄՆ Կոնգրեսի Հայաստանին աջակցող խմբին: Ինչպես հաղորդում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը, Մաքքոթերը Միչիգանի օրինագծի համահեղինակն է, ըստ որի ապրիլի 24-ը սահմանվում է «1915-1923 թվականների Հայոց ցեղասպանության հիշատակի օր»: Դեռեւս 2001 թվականին Մաքքոթերը հայտարարել է, որ անցյալ դարի սկզբին Թուրքիայում սպանված ավելի քան 1,5 միլիոն հայերի հիշատակի հարգումը, կբարձրացնի մեր զգոնությունը ապագայում նման ողբերգություններից խուսափելու համար: