27 հուլիսի 2005 - 13:04 AMT
ԻՆԴՈՆԵԶԻԱՅՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԵՍՊԱՆՆ ԻՐ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐԵՐՆ Է ՀԱՆՁՆԵԼ ԵՐԿՐԻ ՆԱԽԱԳԱՀԻՆ
Հնդկաստանում Հայաստանի դեսպան Աշոտ Քոչարյանը , որը համատեղության կարգով դեսպան է նշանակվել նաեւ Ինդոնեզիայում, հավատարմագրերն է հանձնել Ինդոնեզիայի նախագահ Սուսիլո Բամբանգ Յուդհոյոնոյին, տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հայ-ինդոնեզական հարաբերությունների խորացմանն ու ընդլայնմանն առնչվող հարցեր: Զրուցակիցները նշել են նաեւ միջազգային կազմակերպություններում երկու երկրների միջեւ առկա համագործակցության փաստը: