27 հունվարի 2013 - 16:05 AMT
Հայաստանի բոլոր ճանապարհներն ու լեռնանցքները բաց են

Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 27-ին, ժամը 11.45-ի դրությամբ՝ Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է։ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհներն ու լեռնանցքները բաց են։

Արագածի տարածաշրջանում բուք է, սակայն ճանապարհները երթևեկելի են։

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին իրականացվում են մաքրման, աղով ու ավազով մշակման աշխատանքներ:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել ձմեռային անվադողերով: