28 հուլիսի 2005 - 08:05 AMT
ԱՄՆ-ՈՒՄ ԿԱՅԱՆԱԼԻՔ Է.ՄԱՄԵԴՅԱՐՈՎԻ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՀԱՏՈՒԿ ՏԵՂ ԿԶԲԱՂԵՑՆԻ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ
Օգոստոսի 1-5 Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը ԱՄՆ պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսի հրավերով աշխատանքային այցով կլինի Վաշինգտոնում, հաղորդել է Ադրբեջանի ԱԳՆ տեղեկատվության վարչության պետ Թաիր Թագիզադեն: Նրա խոսքերով, այցի ընթացքում Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը հանդիպումներ կունենա Սպիտակ տանը, Պենտագոնում, վերլուծական կենտրոններում եւ ոչ կառավարական կազմակերպություններում: Հանդիպումների ընթացքում կքննարկվի երկկողմ քաղաքական եւ տնտեսական համագործակցությանն վերաբերող հարցերի լայն շրջանակ, հետագա համագործակցությունը միջազգային կառույցներում: Բանակցություններում հատուկ տեղ կզբաղեցնի ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը, հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները: