Իսրայելի Պաշտպանության բանակը «Երկաթե գմբեթ» ՀՀՊ հրթիռներ է տեղակայել Սիրիայի հետ սահմանին, հայտնում է «Ինտերաֆաքսը»՝ իսրայելյան Jerusalem Post թերթի վրա հղումով:
Զինվորականները գնացել են այդ քայլին Սիրիայում հակամարտության սրման ֆոնին և ծայրահեղականների ձեռքում սիրիական քիմիական զենքի հայտնվելու հնարավորության պատճառով: