Բեռլինի կինոփառատոնի կայքում հրապարակվել է «Բեռլինալե-2013-ի» ժյուրիի ամբողջական ցուցակը:
Ժյուրիի կազմում են ընդգրկվել Թիմ Ռոբբինսը, Սյուզաննա Բիրը, գերմանացի ռեժիսոր Անդրեաս Դրեզենը, ԱՄՆ-ից օպերատոր Էլլեն Քերասը, ռեժիսոր Շիրին Նեշաթն Իրանից և հույն Ռախել Ցանգարին:
Այն մասին, որ ժյուրին կգլխավորի Վոնգ Կար-Վայը, հայտարարվել էր դեռ 2012թ. օգոստոսին, հայտնում է Լենտա. ռու-ն: