29 հուլիսի 2005 - 11:29 AMT
ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵԼԻՔ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԵՂԵՑԿՈՒԹՅԱՆ ՓԱՌԱՏՈՆԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԿՀՐԱՎԻՐՎԻ ՆԱԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԸ
Թուրքիայի Էդիրնե քաղաքի քաղաքապետ Համդի Սեդեֆչին հայտարարել է, որ մտադիր է սեպտեմբերի 18-ին անցկացվելիք Խաղաղության եւ գեղեցկության միջազգային փառատոնին հրավիրել նաեւ Հայաստանի պատվիրակությանը: Այդ օրը 20 երկրների ներկայացուցչները խաղաղության եւ գեղեցկության ուղերձ կհղեն աշխարհին այն կետից, որտեղով անցնում է Թուրքիայի, Հունաստանի եւ Բուլղարիայի սահմանը: Տոնակատարություններին կմասնակցեն Թուրքիայի, Հյուսիսյաին Կիպրոսի, Հայաստանի, Ռուսաստանի, Անգլիայի, Լեհաստանի, Վրաստանի, Բուլղարիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Ռումինիայի, Հունգարիայի, Սինգապուրի, Չինաստանի, Նորվեգիայի, Շվեդիայի, Ֆինլանդիայի, Ալբանիայի, Բոսնիայի եւ Հերցեգովինայի պատվիրակությունները: