
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով, Ռուբեն Կարապետյանին Իտալիայի Հանրապետությունում, Խորվաթիայի Հանրապետությունում, Պորտուգալիայի Հանրապետությունում, Մալթայի Հանրապետությունում և Սլովենիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պարտականություններից ազատելու մասին որոշում է ստորագրել: Նախագահի մեկ այլ հրամանագրով Իտալիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան է նշանակվել Սարգիս Ղազարյանը (նստավայրը` Հռոմ):