29 հունվարի 2013 - 21:24 AMT
Հարցում. Ամերիկացիները կողմ են, որպեսզի կանայք ծառայեն ԱՄՆ բանակի ռազմական ստորաբաժանումներում

Ամերիկացիների մեծ մասը կողմ է, որպեսզի կանայք ծառայեն ԱՄՆ բանակի ռազմական ստորաբաժանումներում: Այս մասին երեքշաբթի օրը հաղորդել է «Վաշինգթոն փոսթ» պարբերականը՝ հղելով սոցհարցման արդյունքները:

Հարցվածների 66 տոկոսը հայտարարել է, որ կողմ են, որպեսզի հանվի կանանց ծառայելու իրավունքի վերաբերյալ արգելքը: 26 տոկոսը դեմ է հանդես եկել այդ նախաձեռնությանը, իսկ պատասխանողների 8 տոկոսը դժվարացել է որոշման մեջ: Հարցմանը մասնակցել են ինչպես կանայք, այնպես էլ տղամարդիկ: