30 հունվարի 2013 - 09:42 AMT
Հայաստանի պատվիրակությունը մասնակցում է Կրթության համաշխարհային համաժողովին

Լոնդոնում ընթանում է Կրթության համաշխարհային համաժողովը, որին մասնակցում է նաև հայկական պատվիրակությունը` ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի գլխավորությամբ: Այցի շրջանակներում Արմեն Աշոտյանը հանդիպել է ԻՆթել կորպորացիայի փոխնախագահ Ջոն Դևիսիհետ, որի ընթացքում քննարկվել են անցյալ տարի ՀՀ վարչապետի՝ ԱՄՆ կատարած այցի ժամանակ ԻՆթելի հետ ստորագրված համաձայնագրի իրականացման մանրամասները: Հատուկ ուշադրության է արժանացել առաջին դասարանցիներին համակարգիչներով ապահովման ծրագրի միջազգային փորձը և Հայաստանում նշված ծրագրի նախագիծը:

Կարևորվել են նաև ուսուցիչների վերապատրաստման, էլեկտրոնային ուսուցողական նյութերի պատրաստման, մասնագիտացված լաբորատորիայի ստեղծման համատեղ ծրագրերը: