Սիրիական հակամարտության խաղաղ կարգավորման ծրագիրն անիրագործելի է: Նման հայտարարությամբ ԱՄՆ ԱԽ-ի նիստի արդյունքում հանդես է եկել ՄԱԿ-ի և ԱՊԼ-ի հատուկ բանագնաց Լահդար Բրահիմին:
ԱՊԼ հատուկ ներկայացուցիչը ընդգծել է, որ ժնևյան պայմանավորվածությունները մնում են սիրիական հակամարտության կարգավորմանն ուղղված գործողությունների հիմք:
Մինչ այդ ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինն ընդգծել է, որ Ռուսաստանը կուսումնասիրի Բրահիմիի նոր առաջարկությունները: Նրա խոսքով, Բրահիմին առաջարկել է «5 կամ 6 կետեր, որոնք, իր կարծիքով, կարող են դառնալ Սիրիայի վերաբերյալ բանաձևի բովանդակություն»: Այս մասին հաղորդում է ՌԲԿ-ն: