30 հունվարի 2013 - 13:04 AMT
Դանիայում կայացած միջազգային մրցաշարում հայ հունահռոմեական ոճի ըմբիշները նվաճել են 7 մեդալ

Հայաստանի հունահռոմեական ըմբշամարտի հավաքականը Դանիայում մասնակցել է A կարգի միջազգային մրցաշարի, որտեղ իր ուժերն է չափել Հունգարիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Նորվեգիայի, Ֆինլանդիայի և տանտերերի հավաքականների հետ:

Հայ ըմբիշները նվաճել են 7 մեդալ և թիմային հաշվով առաջատար են եղել: Առաջին տեղեր են գրավել Սասուն Ղամբարյանը, Արթուր Շահինյանը և Եվրոպայի չեմպիոն և Լոնդոնի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Ալեքսանյանը, արծաթե մեդալակիրներ են դարձել Տիգրան Թորոսյանը ու Սարգիս Տոնոյանը, բրոնզե մեդալակիր՝ Արամ Ջուլֆալակյանն ու Մաքսիմ Մանուկյանը:

Փետրվարի 3-ից հավաքականը Երևանում ուսումնամարզական հավաք կանցկացնի, որին հրավիրված են 24 ըմբիշներ: