Փետրվարի 5-ին Հայաստանի ազգային հավաքականն ընկերական հանդիպում է անցկացնելու Լյուքսեմբուրգի ազգային ընտրանու հետ: Հանդիպումը տեղի կունենա Ֆրանսիայի Վալանս քաղաքում, «Ժորժ Պոմպիդու» մարզադաշտում Երևանի ժամանակով ժամը 22:45-ին:
Այսօր հայտնի է դարձել հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմը: Հանդիպման մրցավարն է լինելու Նիկոլյա Ռենվիյը, նրան կօգնեն Ֆրեդերիկ Ակետը և Ստեֆան Լուզին: Չորրորդ պաշտոնյայի պարտականությունները կկատարի Բենուա Բաստյենը: